«Ժողովուրդ». Ինչու է Մեխակյանը ՀՀԿ-ի օրոք ազատվել աշխատանքից
Օրվա մամուլ
08:03 21/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է Մեխակյանը ՀՀԿ-ի օրոք ազատվել աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ընդդիմությանը մեկ տառի համար քարկոծող իշխանությունները, որ իրենք իրենց շուրջ իդեալական քաղաքական ուժի փուչիկ են ստեղծել, իրական կյանքում ամենևին էլ իդեալական չեն։ ՔՊ-ականների «լավագույն» կադրերը ՀՀԿ-ականներն են՝ կուսակցության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, Էջմիածնի համայնքապետի պաշտոնի համար պայքարող ժ/պ Արգիշտի Մեխակյան:

Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, որ նախկինում Մեխակյանը պետական համակարգը լքել է կաշառք վերցնելու հիմքով: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թերևս, քչերին է հայտնի, որ 2014-2017թթ. Արգիշտի Մեխակյանն աշխատել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական։ 25 հազար դոլոր կաշառք է վերցրել և իր վերադասին մասնաբաժին չի տվել, որի համար հեռացվել է աշխատանքից։ Պռոշ անելով Սերժ Սարգսյանին՝ 2018 թ. լծվեց Նիկոլի սայլին։ Կաշառակերներով լցված նախկին համակարգը, հեռացնելով աշխատանքից Արգիշտիին, հասկացրել է նրան, որ, Արգիշտի, վերցրած 25 հազար դոլար կաշառքից բաժին չտալու, ողջ գումարը գրպանելու համար, դու նախարարի օգնականի աթոռը լքելու ես ընդմիշտ։ Փորձել են քրգործ հարուցել այս առնչությամբ, սակայն միջնորդել են` որպես նահատակված ազատամարտիկի որդու խնայել։ Ահա, սա է Արգիշտի Մեխակյանի իրական դեմքը։ Կցանկանայի՞ք, որ նման մեկը ղեկավարեր աշխարհաճանաչ էջմիածին քաղաքն իր 17 վարչական բնակավայրերով», – ասվում էր հրապարակման մեջ, որի ներքևի հատվածում նշված էր հեղինակը՝ Անի Մադոյան։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Մեխակյանի հետ, սակայն մեր զանգերը, հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Նա լրատվամիջոցների հետ պասիվ է շփվում, ուստի հնարավոր չեղավ պարզել, թե, իր մեկնաբանությամբ, ինչու է ինքն ազատվել նախարարի օգնականի պաշտոնից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder