Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով
Իրավունք
19:14 21/10/2025
Հայաստան

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder