Ողբերգական դեպք Երևանում. Այրվող տան բնակչին փրկել չի հաջողվել
Հասարակություն
16:36 21/10/2025
Հայաստան

Ողբերգական դեպք Երևանում. Այրվող տան բնակչին փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս:  Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
  
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն արել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու: Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը: Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ շենքն ու այրվող բնակարանը գազաֆիկացված են, սակայն բնակարանում երկար ժամանակ գազամատակարարումը դադարեցված է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է ծխախոտից, քանի որ մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder