Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, գրեթե 20 տարի աշխատելով ոստիկանության համակարգում, պաշտպանության նախարարություն տեղափոխվել է միայն 2021 թվականին՝ միանգամից նախարարի տեղակալի պաշտոնում։ Հայտնի է, որ նրա առաջխաղացումը «Քաղաքացիական պայմանագրում» ապահովել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Փոխնախարարը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի: 3 գույքերից 1-ը ավտոկայանատեղի է, 1-ը բնակարան, 1-ը հողին ամրակայված այլ անշարժ գույք, որոնք ձեռք է բերել 2018 թվականին: 2021 թվականին Սարգսյանը ձեռք է բե- րել Lexus մակնիշի ավտոմեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 787 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցը տարեսկզբին 15 հազար դոլար է եղել, որը զրոյացել է տարեվերջին, իսկ դրամական միջոցներից 7,5 մլն դրամը պակասել է՝ դառնալով 3,5 մլն դրամ։ Հաշվետու ժամանակահատվածի եկամուտը կազմել է 70 մլն 753 հազար դրամ, որից 15 մլն 65 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Եկամուտներից 3 մլն 78 հազար դրամը կենսաթոշակ է, 109 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, 49 միլիոն դրամը և 3,5 միլիոն դրամը ստացած փոխառություն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։
Փոխնախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 960 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այս բաժնից տեղեկանում ենք, որ փոխնախարարը նախորդ տարի նոր բնակարան է ձեռք բերել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում