Վանաձորի բազմաթիվ խնդիրներ փորձում են ծածկել մեկ-երկու վերանորոգված փողոցների ասֆալտի տակ. Վահե Դոխոյան
Հասարակություն
16:41 21/10/2025
Հայաստան

Վանաձորի բազմաթիվ խնդիրներ փորձում են ծածկել մեկ-երկու վերանորոգված փողոցների ասֆալտի տակ. Վահե Դոխոյան

«Վանաձորի բազմաթիվ խնդիրներ փորձում են ծածկել մեկ-երկու վերանորոգված փողոցների ասֆալտի տակ»,-ահազանգում է  Վանաձորի ավագանու «Հայրենիք« խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

Նա ընդգծում է՝ չնայած նույնիսկ այդ նոր վերանոգվող փողոցներում արդեն իսկ խնդիրներ կան։ Նրա խոսքով, կան բազմաթիվ փողոցներ, որոնցում եղած հսկա փոսերի պատճառով շտապ օգնության մեքենաները հատկապես ձմռանը դժվարությամբ են հասնում կանչի վայր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder