Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար
Կրթություն, գիտություն
20:59 21/10/2025
Հայաստան

Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար

«Հետքը» գրում է․

«Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից՝ «վստահությունը կորցնելու հիմքով», քանի որ չի դրսևորել քաղաքական զսպվածություն: Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր անունը մրոտել են՝ հին հաշիվները մաքրելու համար, քանի որ չի հնազանդվել ո՛չ Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին, ո՛չ էլ մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին:

«Իմ ամբողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել, դրա մեջ չեմ եղել: Ինձ համար մանկավարժությունը եղել է թիվ մեկ առաքելությունը: Քաղաքական զսպվածություն չդրսևորել պիտակով ուզեցին մրոտել իմ անունը: Տարբեր բաներ փորձեցին, չստացվեց, վերջում որոշեցին ինձ ներքաշել իբր քաղաքականության մեջ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Լ. Պետրոսյանը պատմեց, որ 2021թ. փետրվարի 1-ից է ստանձնել Վաղարշապատի  թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 8 անձ, սակայն 2-ը ծրագիր չներկայացնելու պատճառով դուրս են մնացել մրցակցությունից: Թեկնածուներից մեկը եղել է այդ ժամանակ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի քեռակինը: Արդյունքում տնօրեն է ընտրվել Լ. Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ:

2025թ. մարտին փոխտնօրեններից մեկը, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել և տեղափոխվել է իր բնակավայրի դպրոց՝ աշխատելու: Դրանից հետո Լիլիթ Պետրոսյանը մանկավարժների հետ խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել է փոխտնօրենի թեկնածուի անունը՝ հաշվի առնելով աշխատանքային փորձառությունը, օլիմպիադաներում արձանագրած ցուցանիշները, կառավարման, կազմակերպչական ձիրքը և այլն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder