Պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք
Իրավունք
16:19 21/10/2025
Հայաստան

Պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք

Վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, կնքվել է հաշտության 9 համաձայնություն. արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք: Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին:

«Քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության շրջանակում մեզ հաջողվել է մի շարք պետություններում հայտնաբերել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են»,- հավելել է Ա. Վարդապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder