Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի խոտով բարձված բեռնատարը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների խումբը։
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բախման հետևանքով բեռնատարում բարձված խոտը թափվել է, և դեպքի վայր են ժամանել «ՃանՇինի» աշխատակիցները, ովքեր սպասում են, որ քննչական գործողությունները ավարտվեն, որպեսզի ճանապարհը մաքրեն։