Ռուբեն Ռուբինյանը վերին աստիճանի անհարգալից է արտահայտվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին
Քաղաքական
16:46 21/10/2025
Հայաստան

Ռուբեն Ռուբինյանը վերին աստիճանի անհարգալից է արտահայտվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնում այսօր կարգալույծ եղած Տեր Արամ քահանային՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյան։

Նա նշեց, որ տեղեկացել են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ստիպել է իր ենթականերին, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Արամին կարգալույծ անեն։

«Սա հերթական հակաեկեղեցական քայլն է, չունի որևէ արդարացում, որևէ հիմք։ Կտրիճ Ներսիսյանը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ, չի կարող լինել։

Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյան սկսել հավաքել իր իրերը, որովհետև  ինքը ոչ միայն պետք է լքի վեհարանը, այլ  պետք է կարգալույծ արվի և կարվի»,- ասաց Ռուբինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Ռուբինյանը վերին աստիճանի անհարգալից է արտահայտվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին