Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված 33 անձ ձերբակալվել է
Գյումրիում հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեից։
Հիշենենք, որ երեկ վաղ առավոտից ԱԱԾ տասնյակ զինված, դիմակավորված աշխատակիցներ մտել էին Գյումրու քաղաքապետարանի շենք՝ քննչական գործողություններ իրականացնելու։ Այս մասին հայտնի դառնալուց քիչ անց Գումրու քաղաքապետարանի դիմաց մեծ թվով գյումրեցիներ էին հավաքվել՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ ՔԿ-ից հայտնել էին, որ կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով: