Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը. Ալիև
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը։ Այս մասին Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բացի այն ամենը, ինչ մենք այժմ պլանավորում և իրականացնում ենք, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում ճանապարհային և երկաթուղային շինարարության բոլոր աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ մյուս երկրներում նույն արագությամբ կիրականացվեն աշխատանքներ, և այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Ալիևը։