Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. ՔԿ
Իրավունք
14:25 21/10/2025
Հայաստան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվեց սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։  

  Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս գործով  երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը,  նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. ՔԿ