Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերձավանում կատարված սպանությունները կապված են միջանձնային հարաբերությունների հետ. Փոխոստիկանապետ
«Մերձավանում կատարված սպանությունների գործով այս պահին կա մեկ ձերբակալված անձ։ Առաջիկայում դեպքի մասին ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագորւթյամբ»,-24news.am-ին տված հարցազրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։
Նա ներկա էր Նարեկ Օհանյանի կիսակառույց տան տարածքում իրականացվող քննչական ու այլ գործողություններին։
«Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է ըստ էության»,-ասաց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով, Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով քաղաքական որևէ էլեմենտ չկա այս դեպքի շրջանակում։
«Արդեն ասացի, գործ ունենք միջանձնային ու փետրվարյան միջադեպի շարունակության հետ»,-ասաց Վ. Վարդանյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։
