Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. Խաչիկ Մանուկյանն ու թիմակիցները Վաղարշապատում շփվում են քաղաքացիների հետ
Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Խաչիկ Մանուկյանն ու թիմակիցներն այս պահին քայլում են Էջմիածնի փողոցներում՝շփվելով քաղաքացիների հետ։
Նշենք, որ այսօր «Հայրենիք» կուսակցությունը Արմավիրի մարզի «Նոր Դվին» համալիրի փոքր դահլիճում տվեց ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը հանդես կգա «Վաղարշապատ, իմ հայրենիք» կարգախոսով։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։ Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է մոտ երկու տասնյակ ԶԼՄ։ Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է մեկ տեղական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։