47 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը
Հասարակություն
20:59 22/10/2025
Հայաստան

47 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը

Երևանի Կենտրոն վարչական շրջանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով․

«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 47 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը։

Անդառնալի կորստի համար ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով համբերություն ու տոկունություն:

Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder