«Հրապարակ». Պարզ էր, որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ընդդիմությունն ինչու է մատների արանքով նայում նախագծին
Օրվա մամուլ
08:13 22/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Պարզ էր, որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ընդդիմությունն ինչու է մատների արանքով նայում նախագծին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել: Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ և 2 ձեռնպահ ձայն։

Որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայեր այդ նախագծին` չէր ներկայանա նիստին, մանավանդ՝ նախագծի հեղինակ ֆրակցիայի պատգամավորները, դժվար էր պատկերացնել: Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում էին ՊՈւ-ից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին, «Հայաստան» դաշինքից էլ՝ 7 պատգամավոր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder