Միրզոյանը մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին
Քաղաքական
17:45 22/10/2025
Հայաստան

Միրզոյանը մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Փարիզ, որտեղ Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում:

Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder