Մենք սատարել ենք ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է նրա օգտին․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
18:31 22/10/2025
Հայաստան

Մենք սատարել ենք ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է նրա օգտին․ Սերժ Սարգսյան

«Բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, անկախ որևէ հանգամանքից, այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես, պարզ է չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակարծության հետ կապված։ Նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լռեցնում են, փորձում են լռեցնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց՝ ընդհուպ մինչև մեկուսացումը։ Այս  պարագայում Վարդան Ղուկասյանը մեկուսացվել է»,- անդրադառնալով Գյումրի համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 Նա նշեց, որ Վարդան Ղուկասյանին սատարել են , քանի որ ընտրությունների ժամանակ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած թեկնածուն է։

«Մենք ոչ թե սատարել ենք  Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան  Ղուկասյանի օգտին։ Բա ի՞նչ անեինք»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Լրագրողի հարցին,թե ժողովուրդը կարող էր սխալվել, Սարգսյանն արձագանքեց․ Հիմա այդպե՞ս եք կարծում, հա՞։ Ոչ, ժողովուրդը չի կարող սխալվել, ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել»։

Սարգսյանը ցանկությունը հայտնեց, որ Հայաստանի յուրաքանրյուր համայնքում լիներ հայրենասեր, ազիվ մարդ։

«Ցավոք, ընտրությունները միշտ չէ, որ բերում են այդպիսի հետևանքների»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder