Մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն․ Սարգսյանը՝ Ադրբեջանից Հայաստան հացահատիկի ներկրման մասին
Քաղաքական
19:29 22/10/2025
Հայաստան

Մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն․ Սարգսյանը՝ Ադրբեջանից Հայաստան հացահատիկի ներկրման մասին

«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում։ Առհասարակ խաղաղություն լինի, թե՝ գժտություն, վտանգներն ամեն տեղ կան։ Կախված նրանից, թե որոշում կայացնող ով է՝ այդ վտանգները կա՛մ իրականություն են դառնում, կա՛մ շրջանցվում են այդ վտանգները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագհ Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները և Հայաստան է ներմուծվելու հացահատիկ, Սերժ Սարգսյանն ասաց․

«Չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ և ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գներն էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ»։

Սերժ Սարգսյանն այս հարցը չկապեց անվտանգության հարցի հետ։

«Չգիտեմ՝գնացքով է լինելու, թե ինչպես, Ադրբեջանի տարածքից այլ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան գան հասնել Վրաստան, Վրաստանից էլ՝ Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն և իրենց անելիքը կանեն»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder