Վստահ եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն. Աբրահամյան
Քաղաքական
09:16 22/10/2025
Հայաստան

Վստահ եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն. Աբրահամյան

«Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով, եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:

«Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման:

Այս որակի և տեսակի իշխանությունը, որը ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,- գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է՝ 2 տարվա փոխարեն կդառնա 1.5 տարի։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder