Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցել. Հարց ԱԺ-ում
Քաղաքական
17:20 22/10/2025
Հայաստան

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցել. Հարց ԱԺ-ում

Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցելու որոշումը։ ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին ի պատասխան Փաշինյանը մասնավորապես ասաց.

«Ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր Հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք, Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատարյանի հոգոր գործունեությունը։ Դա հիմնավորում է, որ այն մարդիկ, որոնք ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհանավանքում հոգևոր կյանքով ապրել»։

Նա նշեց, որ Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը։

«Նա ո՞նց կարող է որևէ քահանայի կարգալույծ անել։ Թող նա հանրությանը բացատրի, ինչպե՞ս ունի կին և երեխաներ։ Ինքը կարգալույծ է։ Ես հայտարարում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ընդամենը մարդ է, ով բռնազավթել է Մայր Աթոռը իր պես կարգալույծ խմբակի հետ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել կարգալույծ քահանայի մատուցած պատարագին մասնակցել. Հարց ԱԺ-ում