Առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ. Փաշինյան
Քաղաքական
11:15 22/10/2025
Հայաստան

Առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ. Փաշինյան

«Թուրքիայի հետ Հայաստանի  ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում  կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենանք»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նշեց, որ Հայաստանը ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ է հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա:

«Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»,- ասաց  Փաշինյանը։

Նրա խոսքով, քաղաքական առումով պատրաստ են նույնկերպ ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չեն՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:

«Քաղաքական առումով պատրաստ ենք նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի: 

Համոզված եմ և վստահ եղեք, այս տեխնիկական  հարցերը երկու-երեք տարվա ընթացքում կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա  խողավակաշարեր, էլեկտրահաղորդման  գծեր նույնպես կկառուցվեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ. Փաշինյան