Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երևանի մետրոպոլիտենում գնացքներից մեկը արգելակման համակարգի որոշակի խնդիր է արձանագրել և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ գնացքն արդեն վերանորոգման է, խնդիրը լուծված է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լարված իրավիճակ էր առաջացել մետրոյի կայարաններում, գնացնքերը չէին շարժվում։ Panorama.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանն ասել էր, որ շարժակազմերից մեկում տեխնիկական խնդիր է առաջացել։