Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշին
Հասարակություն
09:48 23/10/2025
Հայաստան

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08։07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder