Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ալիևը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ալիևը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։ Իշխանությունն այս լուրն իբրև դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։ Երեկ էլ Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիևի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։
Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ի՞նչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիևը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։