Րոպեներ առաջ հրշեջներին հաջողվեց մարել Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը
Հասարակություն
16:56 23/10/2025
Հայաստան

Րոպեներ առաջ հրշեջներին հաջողվեց մարել Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը

Րոպեներ առաջ դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել Մալաթիա տոնավաճառում բռնկված խոշոր հրդեհը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ  հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։49-ին։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։

Հիշեցնենք,  որ այսօր ժամը 14։00-ին մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառում։ 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։



Աղբյուրը`Panorama.am
Placeholder