Հայաստանում կալանքների կիրառման նման ծավալը նաև հակամարդասիրական է. Վարդևանյան
Քաղաքական
13:52 23/10/2025
Հայաստան

Հայաստանում կալանքների կիրառման նման ծավալը նաև հակամարդասիրական է. Վարդևանյան

«Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Ի դեպ փաստաբան, Մեր Ձևով շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար»,-գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշել  է՝ Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին:

«Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder