Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. Նոր մանրամասներ Մալաթիա տոնավաճառի հրդեհից
Հասարակություն
15:13 23/10/2025
Հայաստան

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. Նոր մանրամասներ Մալաթիա տոնավաճառի հրդեհից

Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհի հետ կապված Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. Նոր մանրամասներ Մալաթիա տոնավաճառի հրդեհից