Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Լենինգրադյան փողոցն այսուհետ կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»
Երևանի ավագանին ընդունեց Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անվամբ անվանակոչելու մասին նախագիծը։
Նախագծին կողմ են քվեարկել ավագանու 37, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 18 անդամ։
Նախագիծը ներկայացրել է ավագանու «Հանրապետության» խմբակցոթյունը։
Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է. «Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցը մինչև օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ Նկատի ունենալով, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ)։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը»։