Մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
12:20 23/10/2025
Հայաստան

Մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա. Արծվիկ Մինասյան

«Արցախն ապահովում էր Հայաստան ներմուծվող ցորենի տարեկան կտրվածքով միջինը 25 տոկոսը, տարեկան՝ 50-80 հազար տոննա։ Հիմա մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա»,- Աժ ամբիոնից հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այնուհետև  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։

Ըստ Մինասյանի, սա արվում է ոչ թե ամբողջ ճանապարհի երկայնքով շրջափակումը վերացման պայմաններում, այլ ընդամենը մեկ ակցիայի մասին է խոսքը։

«Ալիևասիրության  էդ ձեր ձգտումը, ցանկությունը մի երկրի ղեկավարի, որն Արցախում էթնիկ զտման թիվ մեկ պատասխանատուն   է, Արցախում միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը... Դուք էս ի՞նչ սիրահարվածություն եք ցուցաբերում այդ երկրի ղեկավարի հանդեպ։ Նպատակը ո՞րն է։  Մեկ նպատակ կա, որ պահպանեք ձեր իշխանությունը։ Այլ բացատարություն չեմ տեսնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի քանի ֆուր ցորենի համար բերել եք, խաղաղություն եք ծախո՞ւմ մեր ժողովրդի վրա. Արծվիկ Մինասյան