Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև
Քաղաքական
13:30 21/10/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։

«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում», - հայտարարել է Ալիևը:

Նա նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակաշրջան է սկսվել. «Այսօր նոր փուլ է սկսվում, ես նույնիսկ կասեի նոր փուլ է սկսվել՝ խաղաղության փուլ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ վերջին բախումներից երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականաչափ բարձր մակարդակ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև