Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Րոպեներ առաջ հրշեջներին հաջողվեց մարել Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը
Րոպեներ առաջ դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել Մալաթիա տոնավաճառում բռնկված խոշոր հրդեհը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։49-ին։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։00-ին մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառում։ 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում։

