Ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին․ Աբրահամյան
Քաղաքական
22:08 23/10/2025
Հայաստան

Ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց արտաքին հովանավորները, կեղծ արևմտյան արժեքների ներքո, բռնատիրության լեգիտիմությունն են ապահովում:

Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին:

Առաջին, հարվածում վարչապետի անվստահության գործընթացին ու փորձում ընդդիմության վարչապետի թեկնածուին խաղից հանել:

Երկրորդ, ընտրությունից առաջ դաշտը բացում ՔՊ-ի վերարտադրությանը` թքած ունենալով մասիսցիների քվեով քաղաքապետ ընտրված-վերընտրված, մեծ հեղինակություն ունեցող գործչին:

Թե բա` դժգոհ եք, հեղափոխություն արեք:

Պարզ ասած, դուք փողոց դուրս եկեք ձեր հանրային-քաղաքական դժգոհությունը հայտնելու, մենք էլ մեզ հատուկ «բեզպրեդելով» հերթով նստցնենք:

Դրա համար էլ` ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ բանտերը հագեցվում ընդդիմադիր, իշխանության դիրքորոշումները չկիսող մարդկանցով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակնհայտ է, թե ինչի նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին․ Աբրահամյան