Ուզում են քանդել 1700-ամյա եկեղեցին, դա է ձեր ոճը՝ քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության մասին է. Աննա Գրիգորյան
Քաղաքական
11:27 24/10/2025
Հայաստան

Ուզում են քանդել 1700-ամյա եկեղեցին, դա է ձեր ոճը՝ քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության մասին է. Աննա Գրիգորյան

«Նիկոլ Փաշինյանն  առավոտը վեր է կենում, անտաղադ ձևով սրտիկ է ցույց տալիս, ժողովրդին  ասում՝ սիրում եմ ձեզ, կեսօրին հրաման է տալիս  ընդդիմախոսներին ասֆլատին փռել, երեկոյան էլ ոգևորվում է, որ  մասիս մելքոնյանները, արմեն դանիելյաններն ու մյուսները կալանք են տվել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մինչև 2024 թվականն այս մարդիկ ձայն ու ծպտուն չեն հանել։ Հարցրեք, ասեք՝ ինչո՞ւ մինչ այդ չէիք խոսում։  Պատասխան չունեն։ Սկսել են խոսել այն ժամանակ,  երբ ադրբեջանական պատվեր է իջեցվել՝ հայկական ամենակարևոր ինքնությունը  պահպանող ինստիտուտներից մեկը վերացնել։ Սա է մոտիվը։

Գնացեք, կիրակի օրը կարգալույծ եղած քահանայի  պատարագին մասնակեք, Կադրիովի անունով կերդվեք, չմոռանաք։ Սա, իսկապես, ողբերգություն է։ Որտեղ հասել է ձեր ձեռքը, ապականել եք, քանդել եք, ավիրել եք»։

Նա նշեց, որ հազարամյակներով  հայերով բնակցված Արցախում այսօր հայ չի ապրում այս իշխանության արկածախնդիր քաղաքականության հետևանքով, հիմա էլ ուզում են քանդել 1700-ամյա եկեղեցին։

«Դա է ձեր ոճը, ձեր ձեռագիրը՝ քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության, հայ ժողովրդի պահպանման մասին է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզում են քանդել 1700-ամյա եկեղեցին, դա է ձեր ոճը՝ քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության մասին է. Աննա Գրիգորյան