ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Քթոյանը
Քաղաքական
17:49 24/10/2025
Հայաստան

ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Քթոյանը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով,  ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Արմեն Քթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

ՀՀ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը:

Գաղտնի քվեարկության արդյունքներով, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը, քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Կամո Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Քթոյանը