Տաքսու վարորդին վճարել են կեղծ 20 հազար դրամանոցով
Իրավունք
13:55 24/10/2025
Հայաստան

Տաքսու վարորդին վճարել են կեղծ 20 հազար դրամանոցով

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 22-ին զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20 000 դրամանոցով։

Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեղծ թղթադրամն իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder