Վթար՝ Արմավիրում, «Opel»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում
Հասարակություն
23:02 24/10/2025
Հայաստան

Վթար՝ Արմավիրում, «Opel»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Այսօր  ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder