Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոչուբաևին մեղսագրվող արարքի փաստական նկարագրությունը չի համապատասխանում այդ հոդվածի պահանջներին, չկա նաև հիմնավոր կասկած. Վ. Հարությունյան
Պարոն Կոչուբաևի գրառման մեջ որակումները տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են անվանել՝ վիրավորանք, կգտնվեն մարդիկ, որ կորակեն հայհոյախուսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը ենթադրում են, որ ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումը»,-հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով իր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի՝ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալմանն ու կալանավորմանը։
Նրա խոսքով, Քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին հետապնդում էր նրան կալանավորելու հնարավորություն ստեղծելու ու պատժելու ակնկալիք։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը վերաբերում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքիմ կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելուն կամ նրանց գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելուն։
«Մենք պնդում են, որ Կոչուբաևին մեղսագրվող արարքի փաստական նկարագրությունը չի համապատասխանում այդ հոդվածի պահանջներին, հետևաբար չկա նաև հիմնավոր կասկած, ուստի պարոն Կոչուբաևին կալանավորելը մենք դիտարկում ենք անօրինական»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորմնաը, ապա Վ. Հարությունյանը հիշեցրեց, նա Գյումրու համայնքապետարանի դիմաց գտնվել է իրավապաշտպան գործունեությամբ։
«Հենց ձեր հրապարակած լայվերից կտրել ու վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել ենք տեսանյութեր, երբ պարոն Մխիթարյանը հայտնվում է ցուցարարների ու ոստիկանների միջև, հրմշտոցի մեջ։ Նա ձեռքերը վեր պարզած փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Նրան հենց այդ պահին են արգելանքի վերցնում»,-ասաց Վ. Հարությունյանը։
Փաստաբանւ հիշեցրեց, կա նաև ապացույց տեսանյութ, երբ Ռուբեն Մխիթարյանն իրեն ուղեկցող ոստիկաններից պահանջում է թողնել իր ձեռքերը, ներկայանում է որպես փաստաբան և ասում, որ ինքը կգա, պիջակն ուղղում է ու հանգիստ քայլում։
«Նա այդ պահին ցույց է տալիս ոստիկաններին, որ յոթ հոգով մարդ են ծեծում։ Լրագրողը տեսախցիկն ուղղում է այդ կողմ, որտեղ գետնին ընկած ցուցարարին ոստիկանները ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցնում։ Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու ու արդարադատությանը խոչընդոտելու արարքները»,-ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։