Մասնագետը դատարկաբանություն է որակում «Հանրապետության» թեկնածուի՝ թափառող շների հարցը 2 ամսում լուծելու խոստումը
Քաղաքական
10:43 24/10/2025
Հայաստան

Մասնագետը դատարկաբանություն է որակում «Հանրապետության» թեկնածուի՝ թափառող շների հարցը 2 ամսում լուծելու խոստումը

«Երկու ամիս է ինձանից պահանջվելու, որ ես թափառող շների հարցն իսպառ լուծեմ, և քաղաքացիներն այլևս այդ խնդրով չտառապեն»։ Այս մասին քարոզարշավի շրջանակում հայտարարել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Վաղարշապատում Լավա Լինելու» կարգախոսով հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը։

Վերջինը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ներկայացնում է,որ խնդիրն ամենասեղմ ժամանակում կարելի է լուծել։ Թափառող շների խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող «Դինգո Թիմի» հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը Հարություն Մկրտչյանի այս հայտարարությունը դատարկաբանություն է որակում։

Ֆեյսբուքյան իր էջում մասնագետը գրել է.

«Սա գլուխգովանություն չէ, սա թեմայից 0 գիտելիք ունեցող մարդու դատարկաբանություն է: Եթե մարդ այսքան վստահ դատարկաբանում է այս հարցում, հետևաբար մյուս հարցերի մասին խոսացածին էլ կարող եմ ինձ թույլ տալ թերհավատորեն վերաբերվել: Ինչ վստահ տոնով էլ դա ասվի, թափառող կենդանիների խնդիրը ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ լուծել 2 ամսում: Կուտը չուտեք, համայնքի բնակիչներ ջան։

Ուրեմն մենք այսքան տարի մեզ կոտորում ենք, որ հարց լուծվի, մեկել թեմայից անտեղյակ մեկը` թե բա ես կլուծեմ 2 ամսում։ Յահ, դե մալադեց քեզ։

Եթե այդ հարցը ենթադրենք լուծում են «կեցավայր» կառուցելով, ինչպես նշվում է, ապա դա ի՞նչ կեցավայր է լինելու, որ 2 ամսվա մեջ շները արդեն հավաքված «լցված» են լինելու այնտեղ, դա ի՞նչ արագության շինարարություն է լինելու և ամենակարևորը, քանի՞ շան համար...

Քանի՞ շուն կա համայնքում, որևէ հաշվարկ կա՞: Լավ, ենթադրենք հաշվել եք, 500 շուն ա, այդ 500 շանը չստերջացված հավաքելու եք լցնեք իրար գլուխ, որ իրար մեջ զույգվեն կամ զույգման շրջանում իրար գզե՞ն... Լավ, ենթադրենք դրսից մե հրաշալի բրիգադ բերեցիք, բոլորին ստերջացրեցին 1 շբաթում (հասկանալի է չէ՞, որ էս թվերը ասում եմ ծաղրելով): 1 ամսում ինչ-որ հրաշքով կացարան կառուցվեց, հետո ինչ-որ հրաշքով 500 շուն ստերջացվեց, լցվեց էդ հրաշքով կառուցված կացարան, վսյո: Կացարանը լիքնա, դրսում շուն չկա: Մեկել կես տարուց հոպլյա, 10 հոգու ազատ շրջող շները հղիացան, ձագ ունեցան, 10 շան 5-ական ձագերը հայտնվեցին դրսում, իրենք էլ զույգվեցին, դարձան 50, 50-ն էլ մի 4 ամսից 150... շարունակելի: Ու կացարանում էլ տեղ չկա:

Համայնքն ունի կացարան, որի միայն սնունդի ամսական ծախսն անցնումա 2,5 միլիոն դրամը, կացարանում էլ տեղ չկա, ու դրսում էլի թափառում են շները նույն քանակի առնվազն 2 տարի անց:  Ձեր քայլե՞րը...

Տգիտությունը մի բանա, մարտնչող տգիտությունն արդեն լրիվ այլ բանա: Թափառող կենդանիների խնդիրը ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ լուծել սեղմ ժամկետներում, ով ձեզ նման բան կխոստանա, իմացեք, որ կամ սուտասան է, կամ տգետ այդ թեմայով, կամ գլուխգովան, կամ էլ .... քաղաքական գործիչ նախընտրական փուլում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder