Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։
ՔՊ-ական պատգամավորներն առաջարկել են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։
Նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը ասել էր, որ որ մտահոգություն, կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։
Թագուհի Ղազարյանն արձագանել էր. «Դա մտահոգություն և կարծիք չէ, այդ նպատակի մասին հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև այս տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»։