Պուտինը զրուցել է Իլհամ Ալիևի հետ
Քաղաքական
14:25 24/10/2025
Աշխարհ

Պուտինը զրուցել է Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլի կայքը հայտնել է.

«Որպես հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած զրույցի շարունակություն՝ քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր: Վերահաստատվել է առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների:

Պայմանավորվել է շարունակել շփումները տարբեր մակարդակներում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder