Վթար Տավուշի մարզում. Ավտոբուսը հայտնվել է անտառում, կա 11 վիրավոր
Իրավունք
11:04 24/10/2025
Հայաստան

Վթար Տավուշի մարզում. Ավտոբուսը հայտնվել է անտառում, կա 11 վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը: 
 
Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:  Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
 
 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:
 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վթար Տավուշի մարզում. Ավտոբուսը հայտնվել է անտառում, կա 11 վիրավոր