«Հրապարակ». ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Օրվա մամուլ
08:16 25/10/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը որոշել է ալտերնատիվ եկեղեցի ստեղծել և կորիզը ձևավորել կարգալույծ արված Արամի նման քահանաներից: Եթե Հովհաննավանքի արարողությունը ստացվի, այն շարունակություն կունենա: Կարգալույծ արված հոգևորականի պատարագին ոչ միայն ՔՊ-ականները մասնակցելու են, այլև նրանք, ձեռուոտ  ընկած, անգամ նյութական  խոստումներ են տալիս նրանց, ովքեր իրենց պսակադրության, մկրտության և այլ արարողությունները, եկեղեցական ծեսերը կվստահեն Մայր Աթոռի կողմից օրերս կարգալույծ հռչակված Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին։

ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում, որ նա չհայտնվի իզգոյի կարգավիճակում, չհեռանա Հովհաննավանքից և շարունակի գործող քահանա համարվել: Սակայն խնդիրն այն է, որ կարգալույծ քահանաները չեն կարող այդ արարողությունների վերաբերյալ վկայականներ տրամադրել, կարգալույծն արդեն աշխարհական է և իրավունք չունի խորհուրդ կատարելու։ Ուղղակի կարող են լինել նաև մարդիկ, որոնք որևէ վկայական չպահանջեն, բավարարվեն եկեղեցու շենքում ինչ-որ ձևական արարողություն անելով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder