«Հրապարակ». Գեներալի կնոջ թիմը Էջմիածնում կհամագործակցի՞ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ
Օրվա մամուլ
08:21 25/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Գեներալի կնոջ թիմը Էջմիածնում կհամագործակցի՞ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։ 

Երեկ մեր հարցին գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, պատասխանեց. «Ես Ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի, ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը, և ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարևոր է: Գիտեք՝ եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ի՞նչ պետք է անեն, դրա համար այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է»:

Ամիրյանը նաև համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 17-ին իշխանությունն անակնկալի է գալու, իսկ ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder