Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Դատական համակարգում այլևս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատական համակարգում այլևս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը» և շինծու մեղադրանքներով վերևից իջած հրահանգներ են կատարում: Նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ: Նրան ձերբակալել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը՝ Գյումրու քաղաքապետարանի հրապարակից, 37 քաղաքացու հետ միասին, որից 19-ի համար կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան` զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկաններին դիմադրելու մեղադրանքներով։
Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբր իր գործողություններին է խոչընդոտել, սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երևացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից, և բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած, հաշտեցնողի, չհրահրողի դերում։
Եվ երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100 տոկոսով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։