Մակրոնի կնոջը հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով
Իրավունք
14:04 25/10/2025
Աշխարհ

Մակրոնի կնոջը հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, երկրի պաշտոնական հարկային պորտալում գրանցվել է «Ժան-Միշել» արական անվամբ։ Այս մասին նշված է BFMTV հեռուստաալիքի հեռարձակած վավերագրական ֆիլմում։ 

Գազետա.ռու-ն գրում է, որ ֆիլմի թրեյլերում ներառված էր մի հատված, որտեղ Առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բաումեն պատմում էր անցյալ տարվա սեպտեմբերին հարկային աուդիտի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի մասին: Այն հատվածում, որտեղ պետք է լիներ Բրիջիտ Մակրոնի անունը, փոխարենը հայտնվել էր տղամարդու անուն: Ինչպես պարզաբանվում էր ֆիլմում, սխալը տեխնիկական խնդիր չէր, այլ արտաքին միջամտության արդյունք:

Ելիսեյան պալատը լուրջ է ընդունել միջադեպը, և Բրիջիտ Մակրոնը բողոք է ներկայացրել։ Հետաքննությունը բացահայտել է տվյալների փոխարինման երկու հնարավոր մեղավորների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder