Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատերը նկատում են, որ օրվա վերջում կամ առավոտյան ոտքը մի փոքր ուռած է, բայց չեն էլ մտածում՝ ինչու։
Իրականում այտուցը մարմնի լուռ «լեզուն» է, որով այն մեզ հուշում է՝ ինչ-որ բան ճիշտ չի։
Բժիշկ Օֆելյա Ալիխանյանը ներկայացնում է ամենատարածված պատճառները՝
. Վնասվածք կամ բորբոքված կապաններ – նույնիսկ փոքր ոլորում, անհարմար քայլ կամ բարձրակրունկ կոշիկ կարող են առաջացնել տեղային այտուց։
. Հոդային բորբոքումներ – արթրիտ կամ ռեակտիվ բորբոքում, երբ հոդը կարմրում է, տաքանում ու ցավում։
. Վարիկոզ կամ երակային խնդիրներ – երբ այտուցը մեծանում է օրվա վերջում, ուղեկցվում է ծանրության զգացումով։
. Լիմֆոստազ – հեղուկի կանգ, որն առաջացնում է խորը, այտուց, որը երկար չի անցնում։
. Սրտի կամ երիկամների հիվանդություններ – երբ այտուցը լինում է երկու ոտքերում միաժամանակ։