Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանցիների օնլայն պատվերների մեջ Wildberries-ում պոեզիա են նկատել
Աշնան ամիսներին հայաստանցի գնորդներն ավելի հաճախ են զամբյուղում ավելացնում փափուկ պլեդեր, մոմեր, գրքեր և բուրմունքով սուրճ։
Ընկերության վերլուծությունը ցույց է տվել, որ հագուստի սեգմենտում արձանագրվել է պահանջարկի ռեկորդային աճ․ վերնահագուստների պատվերները ավելացել են 620%-ով, տրիկոտաժե բլուզների՝ 922%-ով, բաճկոնների՝ 469%-ով, իսկ թիկնոցների՝ գրեթե իննապատիկ՝ +839%։ Հատկապես նկատելի է տնային հագուստի նկատմամբ հետաքրքրությունը․ գիշերազգեստների վաճառքը աճել է 198%-ով, իսկ խալաթների՝ 70%-ով՝ դառնալով «փափուկ աշնան» խորհրդանիշը։
Հարմարավետություն ստեղծող ապրանքները դարձել են ամենապահանջված կատեգորիաներից։ Ննջասենյակային սպիտակեղենի վաճառքը աճել է 325%-ով, պլեդերի՝ 286%-ով, վերմակների՝ 376%-ով։ Գնորդներն ակտիվորեն ստեղծում են տնային մթնոլորտ․ մոմերի վաճառքը աճել է 201%-ով, իսկ մոմակալների՝ 206%-ով։
«Երեկոյան հանգստություն ու հարմարավետություն ստեղծող կատեգորիաներն էլ զգալի աճ են արձանագրել․սուրճը և թեյը՝ +236%, քաղցրավենիքն ու ընկուզեղենը՝ մինչև +900%։
Գրքերի պատվերների քանակը աճել է 137%-ով, իսկ ձեռագործության համար նախատեսված ապրանքները՝ մոտ 1,5 անգամ։ Այս ամենի մեջ կա յուրահատուկ պոեզիա․ աշնան գալուստով մարդիկ նորից սկսում են փնտրել ներշնչանք, ստեղծագործելու և փոքրիկ, լուռ ուրախությունների ժամանակ»,-նշում են ընկերությունից։