Զենքը բռնում էր նույն հմտությամբ, ինչ գիրքը, իսկ հոյոյանքն ու կատակն անում միեւնույն ջիգյարով. Աշոտյանը՝ Մարգարյանի որդու մասին
Հասարակություն
14:41 25/10/2025
Հայաստան

Զենքը բռնում էր նույն հմտությամբ, ինչ գիրքը, իսկ հոյոյանքն ու կատակն անում միեւնույն ջիգյարով. Աշոտյանը՝ Մարգարյանի որդու մասին

Հայաստանի հասարակությանը ցնցել է դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթարի մահը։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ մադրիկ նրան բնութագրում են որպես քաջ, հայրենասեր, հոգատար մարդ, նվիրված ընկեր։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Մխիթարը պարզապես ընկեր չէր՝ հարազատ մարդ էր, ում մեջ զարմանալիորեն միախառնված էին դասական տղայականությունը, բացարձակ հայրենասիրությունն ու ներքին անթերի մշակույթը։

Կոփված կյանքով եւ не по годам խորը, ում բձոտ արտաքինը քողարկում էր մարդկային նրբազգաց էությունը։

Զենքը բռնում էր նույն հմտությամբ, ինչ գիրքը, իսկ հոյոյանքն ու կատակն անում միեւնույն ջիգյարով։

Ոգով՝ ինտելեկտուալ, առաքելությամբ՝ զինվոր, ով պատերազմ էր գնում ուրիշի կյանքերը փրկելու համար, բայց անտեսեց իր սեփական կյանքը։

Շփման մեջ թեթեւ՝ թանձր մարդ։

Իր հայրենիքին ու կուսակցությանը հավատարիմ նույնքան, որքան ընկերությանը։

Հանգչիր խաղաղությամբ, ընկեր Մխո եւ Մխո ընկեր…»։

Բժիշկ Գայանե Սահակովան լուսանկար է  հրապարակել Մխիթարի հետ, որտեղ երկուսն էլ զինվորական համազգեստով են.

«դու խոստացել էիր տղայիս կրակել սովորացնել… մենք պայմանավորվել էինք, որ պատերազմում մեզ բան չի լինելու, ասում էինք երկար ապրենք, երկար էս երկրի հոգսով տանջվենք…
Մխո ջան…ես քեզ շա՜տ կկարոտեմ Ընկեր ջան…
«Գայ երեխեն ջերմում ա, ես խառնվում եմ, զանգել եմ ասես , որ նորմալ ա երեխու ջերմելը»…հոգատար ջան…հավատս չի գալիս»։

Մի պատմություն էլ լիբանանահայ Հակոբ Բերբերյանն է հրապարակել.

«Մխօյի հետ շատ պատմություններ ունեմ, հրապարակային և ոչ հրապարակային, մեկը սա։
Մի անգամ «Մեղեդի» սրճարանում ընկերներով խմում էինք, ընթացքում մի ընկեր գնում, մի ուրիշ ընկեր գալիս էր և ով գնում էր սեղանին գումար էր թողնում՝ հաշիվը։
Օրվա վերջ մատուցողից հաշիվ ուզեցի, մատուցողը ասեց՝ հաշիվը փակ է, ասեցի ո՞նց փակ է, ասեց Մխօն փակել է։
Զանգեցի Մխօյին հարցնեմ ինչ հաշիվ է, պարզվեց անցնելուց է եղել ու տեսել է ընկերների հետ նստած խմում եմ, հաշիվը փակել գնացել է։
Սեղանի վրա հավաքված գումարն էլ ինձ մնաց։
Սենց ՏՂԱ էր Մխիթարը։
Ինչ ասեմ»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զենքը բռնում էր նույն հմտությամբ, ինչ գիրքը, իսկ հոյոյանքն ու կատակն անում միեւնույն ջիգյարով. Աշոտյանը՝ Մարգարյանի որդու մասին