Նույնիսկ ամուսինների ինտիմ կյանքի տեսանյութը ուրիշի մոտ՝ «կոմպրոմատ» է
Իրավունք
10:54 25/10/2025

Նույնիսկ ամուսինների ինտիմ կյանքի տեսանյութը ուրիշի մոտ՝ «կոմպրոմատ» է

Ցանկացած ինտիմ, որ չի արվել ուրիշի աչքի համար, երբ հայտնվում է ուրիշի ձեռքում, կարող է համարվել «կոմպրոմատ»։ Երբ այս ուրիշը սպառնում է այն հանրայնացնել, կամ հանրայնացնում է՝ հանցագործություն է։

Ինտիմի տակ կարող եք հասկանալ նույնիսկ օրինական ամուսինների սեռական կյանք, թեկուզ համբույր, թեկուզ նախաճաշ կամ սուրճ խմել։ Ամուսիններ էլ չլինեն, մի հոգի էլ լինի՝ անթույլատրելի է։

Որքան էլ փաշինյան զույգը իր տան ներսի ամենաանիմստ, հանրության համար միանգամայն ավելորդ, ոչ օգտակար քնել-ուտել-խոսելու տեսանյութերով ձեզ վարժեցրել է օտար կյանքին հետևելու վատ օրինակին, նորմալ չէ հետևել, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց տներում ուրիշի աչքից հեռու։

Հեռադիտակով հարևանի պատուհանից նայելն արդեն իսկ որակավորված հիվանդություն է, էլ չասած՝ տեսանկարահանելը, էլ չասած՝ դա հանրայնացնելը։ Սա արդեն հանցագործություն է։

Հանցագործություն է ոչ միայն նրանց նկատմամբ, ում գաղտնի նկարահանել, սպառնացել, հանրայնացրել են, այլև հանրության նկատմամբ։

Հանրություն, ձեզ պոռնոսիրահարների, ուրիշի բանալու ծակից նայողի, ուրիշի կյանքով սնվող-կշտացողի  տեղ են դրել։

Թու։

Անահիտ Ոսկանյան

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույնիսկ ամուսինների ինտիմ կյանքի տեսանյութը ուրիշի մոտ՝ «կոմպրոմատ» է